Մերկելը «նախատել» է Մերցին՝ միգրացիայի հարցի վերաբերյալ նրա մեկնաբանությունների համար․ Bild
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը «նախատել» է ներկայիս վարչապետ Ֆրիդրիխ Մերցին՝ միգրացիայի հարցի վերաբերյալ նրա հակասական հայտարարությունների համար, գրում է Bild թերթը։
Հոկտեմբերի 27-ին Մերկելը Բոննում անցկացրել է իր «Ազատություն» (Freiheit) հուշերի հրապարակային ընթերցումները։ Ըստ պարբերականի՝ թեև նա ուղղակիորեն չի հիշատակել Մերցին, նրա արտահայտությունները որպես մեկնաբանություն են հնչել արդի հանրային բանավեճերի համար։
Մասնավորապես, նախկին կանցլերը կոչ է արել 2015-2016 թվականների միգրացիոն ճգնաժամը չանվանել «միգրանտների ներհոսք», ընդգծելով, որ նման իրավիճակներում բազմաթիվ մարդկանց մեջ միշտ պետք է տեսնել առանձին անհատների։ Ըստ նրա՝ դա հատկապես վերաբերում է քաղաքական գործիչներին, ովքեր պետք է «այս հարցում լինեն բարեխիղճ և զուսպ՝ [արտահայտությունների] տոնայնության մեջ»։
Հոկտեմբերի 14-ին Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները շտկում են նախորդ սխալները միգրացիոն քաղաքականության մեջ և «հեռու են գնացել միգրացիայի [խնդրի լուծման] մեջ»։ Սակայն, ըստ նրա, «Գերմանիայի քաղաքներում այդ խնդիրը դեռևս առկա է»։ Ավելի ուշ նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ուներ, սակայն հետաքրքրվողներին խորհուրդ է տվել, դիմել իր դուստրերին, որպեսզի ստանան, ինչպես նա պնդում էր, «բավականին հստակ և պարզ պատասխան»։ Մերցի այս արտահայտությունները դատապարտում և քննադատություն են առաջացրել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ հանրության կողմից, շատերը դրանք համարել են «ռասիստական և խտրական»։
Միևնույն ժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը կիսում է Մերցի դիրքորոշումը այդ հարցի շուրջ։ ZDF հեռուստաալիքի պատվերով հոկտեմբերի 21-23-ը Wahlen հետազոտական խմբի կողմից անցկացված հարցման ժամանակ հարցվածների 63%-ը համաձայնել է նման կարծիքի հետ։ Ընդ որում, մինչև 35 տարեկան հարցվածները զգալիորեն ավելի քիչ են հակված եղել նման պատասխան տալուն, ինչը կազմել է մոտ 42%, սակայն 60 տարեկանից բարձր հարցման մասնակիցների մոտ այն կազմել է 66%։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...