Նիգերում հեղեղումներից տուժել է ավելի քան 500 հազար մարդ
Այս տարի Նիգերում հեղեղումների հետեւանքով զոհվել է ավելի քան 120 մարդ, տուժածների ընդհանուր թիվը հասել է մոտ 550 հազարի։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (ՄԳՀԳ):
ՄԳՀԿ-ն ներկայիս հեղեղումներն անվանել է մահասփյուռ՝ նշելով, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ «մահացել է ավելի քան 120 մարդ, ավերվել է գրեթե 55 հազար տուն, ջրի տակ է անցել ավելի քան 10 հազար ակր գյուղատնտեսական հողատարածք»: Հեղեումներից «այս տարի տուժել է մոտ 550 հազար մարդ, որոնցից ամենաշատը տուժել են Դոսո, Թիլաբերի եւ Մարադի շրջանները»:
ՄԱԿ-ը եւ նրա հումանիտար գործընկերներն աջակցում են Նիգերի կառավարությանը՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու ջանքերում, սակայն «ռեսուրսները մնում են չափազանց սահմանափակ»: ՄԳՀԿ-ն նշել է, որ Նիգերի հեղեղումների արձագանքման ծրագիրը «այս տարի ֆինանսավորվել է մեկ հինգերորդից էլ պակաս, անհրաժեշտ 603 միլիոն դոլարից ստացվել է 111 միլիոն դոլար»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...