ՄԱԿ բարեփոխումը պետք է տեղի ունենա քայլ առ քայլ
ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխումը վաղուց է հասունացել, սակայն քիչ հավանական է, որ շդա ուտով տեղի ունենա։ Politico-ի հարցազրույցում Այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ Աննալենա Բերբոքը։
Բերբոքը նաեւ կարծում է, որ «կազմակերպության վրա ֆինանսական ճնշման աճը» հաշվի առնելով՝ ՄԱԿ գործունեության հիմնական ոլորտները պետք է ավելի հստակ սահմանվեն։ Դրանց թվում նա նշել է «շրջափակումների հաղթահարումը», կազմակերպության արդյունավետության բարձրացումը, օրինակ՝ գործակալությունների միավորման, դաշտային անձնակազմի թվի ավելացման եւ արհեստական բանականության օգտագործման միջոցով։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դերի վերաբերյալ Բերբոքը նշել է, որ դեռեւս տեսնում է բազմակողմանիության ուժեղ եւ կարեւոր աջակցություն, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքի պնդմանը։ Կազմակերպությունը մնում է «այն վայրը, որտեղ վիճելի հարցերը պետք է լուծվեն եւ լուծումներ մշակվեն», եւ կարեւոր է կասկածի տակ չդնել ՄԱԿ կանոնադրությունը, ավելացրել է Բերբոքը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...