Մամիկոն Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ նվաճեց: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում 19-ամյա մարմնամարզիկը 14.600 միավոր վաստակեց եւ նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը 4-րդն է:
Երզափակիչում Համլետ Մանուկյանը վաստակեց 14.433 միավոր:
Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլը հաղթահարել էր 14.400 միավորով: Համլետ Մանուկյանը՝ 14.500 միավորով:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յանմին Յոնը, որը վաստակեց Մամիկոն Խաչատրյանին հավասար միավոր՝ 14.600: Բրոնզե մեդալակիր դարձավ ԱՄՆ ներկայացնող Պարիկ Հուփսը 14. 566 միավորով:
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում եզրափակիչ է դուրս եկել նաեւ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.566 միավորով երկրորդն էր: Օլիմպիական փոխչեմպիոնի մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները