Ուկրաինան հայտնել Է Խարկովի ուղղությամբ ռուսական հարվածի մասին. կա զոհ, երեխաներին տարհանել են հրդեհված մանկապարտեզից
Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի վրա՝ քաղաքում որոտացել է առնվազն 3 պայթյուն, հարված է հասցվել մասնավոր մանկապարտեզին, մեկ մարդ զոհվել է, ևս 6-ը վիրավորվել են, հայտնում է «Ուկրաինական պրավդան»՝ վկայակոչելով քաղաքապետ Իգոր Տերեխովին, Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովին և նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Telegram-ում արված հայտարարույթուններին։
«Հարվածի տակ է հայտնվել Խոլոդնոգորսկի շրջանի մասնավոր մանկապարտեզը, կան վիրավորներ։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել», - հայտնել է քաղաքի քաղաքապետը։
Ավելի ուշ Տերեխովը պարզաբանել է, որ երեխաների վիրավորվելու մասին տեղեկատվությունը չի հաստատվել։
Քաղաքապետի խոսքով՝ նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ռուսական զորքերը հարձակվել են անօդաչու թռչող սարքերով։ Երեխաները տարհանվել են։
Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար