Ռուսաստանից Ադրբեջան է արտահանձնվել 4 մարդ
Միջազգային հետախուզման մեջ գտնվող չորս անձինք արտահանձնվել են Ադրբեջանին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ալիև Հաֆիզ Սալման օղլուն, Ալիև Նարիման Էլշադ օղլուն, Նուրիև Քյազյա Աղագուլու օղլուն և Հասանով Էմին Վասիֆ օղլուն Ռուսաստանից արտահանձնվել են Ադրբեջան։
«Կան բավարար կասկածներ, որ այս անձինք կատարել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործություններ։
Քննությունից թաքնվելու և միջազգային հետախուզում հայտարարելու կապակցությամբ նրանց նկատմամբ մեղադրանքի որոշում է կայացվել։ Նրանք ձերբակալվել են Ռուսաստանում և հատուկ անձանց ուղեկցությամբ տեղափոխվել են Ադրբեջան՝ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար