Սերգեյ Շոյգուն բացահայտել է իր երազանքները
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Իզվեստիա»-ին և այլ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ներկայացրել է այն երազանքները, որոնք ինքը կցանկանար իրականացնել։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն։
«Եթե մարդը կյանքում միայն մեկ երազանք ունի, դա ձանձրալի կյանք է: Հուսով եմ, որ մենք կունենանք վերջնական արշավախումբը դեպի Թուննուգ (Թուննուգը մ.թ.ա. 9-րդ դարի սկյութական եզակի դամբարան է Տուվայում, որը գտնվում է այսպես կոչված «Թագավորների Տուվանի հովտում»)ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նա հայտարարել է նաև, որ ուզում է այնտեղ գնալ։
Շոյգուի խոսքով՝ այս վայրը թաքցնում է «անհավանական քանակությամբ առեղծվածներ»։
Բացի այդ, նա ցանկություն է հայտնել լողալ Լենայով մինչև Տիկսի, այցելել Իրկուտսկի մարզ։
Նա նաև ասել է որ կցանկանար ճանապարհորդել Վրանգելի և Կոտելնի կղզիներ։ «Ես կցանկանայի վերադառնալ Թայմիր։ Այնտեղ, որտեղ աշխատել եմ, ընկերություն եմ արել, կառուցել եմ»,- հավելել է ԱԽ քարտուղարը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...