Նոր Զելանդիան՝ ուր, Իրանն ուր...
Նոր Զելանդիան հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Այս մասին նշվել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսի հայտարարությունում։
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած փաստաթղթում նշվել է, որ «պատժամիջոցների վերականգնումն արտացոլում է միջազգային հանրության խոր մտահոգությունը Իրանի կողմից ուրանի հարստացման պարտավորությունների չկատարման վերաբերյալ»: «Նոր Զելանդիան մշտապես աջակցել է միջուկային զենքի չտարածման դեմ պայքարի դիվանագիտական ջանքերին, եւ մենք կոչ ենք անում Իրանին վերսկսել լիարժեք բանակցությունները եւ համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ», նշել է Փիթերսը։
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ պատժամիջոցները, որոնք ներառում են ֆինանսական սահմանափակումներ եւ Նոր Զելանդիա մուտքի արգելք, ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ին: «Դրանք ներառում են մի շարք սահմանափակումներ, ինչպիսին են ակտիվների սառեցումը եւ մուտքի արգելքը պատժամիջոցների տակ գտնվող անձանց համար, ինչպես նաեւ որոշակի միջուկային եւ ռազմական ապրանքների ներմուծման եւ արտահանման արգելքը»: Նոր Զելանդիայի՝ Իրանի հետ բիզնեսով զբաղվել ցանկացող քաղաքացիները պարտավոր կլինեն անցնել պարտադիր պետական գրանցում 2026թ․ փետրվարի 1-ից»,- նշել է նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար