Քրդերի գլխավորածև ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիական ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի՝ հինգշաբթի Associated Press-ին տված հարցազրույցում նշել է Սիրիայի դեմոկրատական ( SDF) և Դամասկոսի կենտրոնական կառավարության միջև ամիսներ շարունակ ձախողված բանակցություններից հետո առաջընթացի ազդանշանի մասին։ Դեկտեմբերին իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ( Hay'at Tahrir al-Sham) խմբավորման գլխավորած ապստամբական խմբերը մտան մայրաքաղաք Դամասկոս՝ իշխանությունից հեռացնելով նախագահ Բաշար Ասադին և ստիպելով նրան փախչել Ռուսաստան։
Դամասկոսի նոր սուննի գերիշխող ղեկավարությունը՝ ժամանակավոր նախագահ, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» նախկին առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ, մարտին համաձայնագիր է ստորագրել հյուսիս-արևելքի մեծ մասը վերահսկող քրդական SDF շարժման հետ։
Ըստ համաձայնագրի՝ SDF -ը պետք է իր ուժերը միավորեր նոր սիրիական բանակի հետ, սակայն մանրամասները մնում էին անորոշ, իսկ իրականացումն ընդհատվել էր։ Հիմնական խոչընդոտն այն էր, թե արդյոք SDF-ը կմնա որպես միասնական ստորաբաժանում նոր բանակի կազմո՞ւմ, թե՞ կլուծարվի, և նրա անդամները անհատապես կներառվեն նոր զինված ուժերի մեջ։
Աբդին ասել է, որ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել միավորման «մեխանիզմի» շուրջ։
«Խոսքը մեծ թվի՝ տասնյակ հազարավոր զինվորների, ինչպես նաև ներքին անվտանգության հազարավոր ուժերի մասին է,- ասել է Աբդին։ -Այդ ուժերը չեն կարող անհատապես միանալ սիրիական բանակին, ինչպես մյուս փոքր խմբերը։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կմիանան Պաշտպանության նախարարության կանոնակարգին համապատասխան ձևավորված ավելի մեծ ռազմական կազմավորումներին»։
Նա հավելել է, որ նրանք ստեղծել են հանձնաժողով, որը կաշխատի Պաշտպանության նախարարի և այլ ռազմական պաշտոնյաների հետ՝ «համապատասխան մեխանիզմներ» սահմանելու համար։ Աբդին նշել է, որ ակնկալում է, որ SDF-ի անդամներն ու հրամանատարները, որոնք կմիանան ազգային զինված ուժերին, կստանան բարձրաստիճան պաշտոններ Պաշտպանության նախարարությունում և բանակի հրամանատարությունում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...