«Առանց մեկնաբանությունների», - պարբերականին ասել է Գուսեյնովը։
Հուսեյնովը 56 տարեկան է։ Նա ծնվել և մեծացել է Գյանջայում, իսկ վերջին 20 տարիներին ապրել է Ուլյանովսկում։ Սփյուռքը ղեկավարում է 2005 թվականից։
2015 թվականին Հուսեյնովին մեղադրել են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ՝ մունիցիպալ սեփականություն հանդիսացող հողատարածքի ձևակերպման և եկամուտների լվացման կապակցությամբ։ Ըստ քննության տվյալների՝ նա մունիցիպալ հողատարածքը գնել էր 776 հազար ռուբլիով, մինչդեռ շուկայում այն արժեր 6 միլիոն ռուբլի, իսկ խոստացված հյուրանոցի փոխարեն սկսել էր բազմաբնակարան շենք կառուցել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խարդախության հոդվածով և արդարացրել դրամական միջոցների օրինականացման հոդվածով, ինչպես նաև դատապարտել չորս տարվա պայմանական ազատազրկման՝ 1 միլիոն ռուբլի տուգանքի վճարմամբ։ Հուսեյնովն իրեն մեղավոր չի ճանաչել։
Հուսեյնովի վրա երկու անգամ մահափորձ է կատարվել. 2009 թվականին, երբ հարձակվողը սխալմամբ վիրավորել է Ուլյանովսկի մաքսատան աշխատակցին և նրա կնոջը, և 2012 թվականին։ Երկրորդ անգամ զոհվել է նրա թիկնապահը։
Հուսեյնովի նախաձեռնությամբ Ուլյանովսկում բացվել է Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը (որը դարձել է Ռուսաստանի տարածքում նրան նվիրված առաջին հուշարձանը), բարեկարգվել է նրա անվան հրապարակը և Հեյդար Ալիևի անունով է կոչվել Ուլյանովսկի թիվ 78 միջնակարգ դպրոցը։ 2022 թվականին Հուսեյնովը դարձել է մարզպետ Ալեքսեյ Ռուսսկիխի խորհրդականը հասարակական հիմունքներով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հուսեյնովին պարգևատրել է «Առաջընթաց» մեդալով։ Նրան նաև շնորհվել է Ուլյանովսկի մարզի կառավարության «Ժողովուրդների բարեկամություն» մեդալը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար