Լեհաստանը հարված է հասցրել ուկրաինական համայնքին
Լեհաստանի կառավարությունը ցավոտ հարված է հասցրել տեղի ուկրաինական համայնքին՝ կրճատելով արտոնությունները և փոխելով օրենքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Օլեգ Նեմենսկին, փոխանցում է RIA Novosti-ն։
«Կան ուկրաինացիներ, որոնք 2022 թվականից Լեհաստանում են՝ քաղաքացիություն ստանալու հույսով, և այժմ կարող են չստանալ։ Իսկ շատերն արդեն հարմարվել ու սովորել են լեզուն», - հայտնել է վերլուծաբանը։ Փորձագետը, վկայակոչելով լեհ տնտեսագետների գնահատականները, նշել է, որ Լեհաստանը կարող է լքել Ուկրաինայի քաղաքացիների 10-20 տոկոսը:
Նա նաև հստակեցրել է, որ բանդերական գաղափարախոսության նկատմամբ քրեական արգելքը լարված իրավիճակ կստեղծի, հատկապես Արևմտյան Ուկրաինայից եկածների շրջանում, որոնք սովոր են համապատասխան սիմվոլիկան օգտագործել հասարակական միջոցառումների ժամանակ: Նրա խոսքով՝ պետք է սպասել ձերբակալությունների և քրեական գործերի հարուցման Ուկրաինայի քաղաքացիների դեմ, քանզի լեհերը դա շատ են ուզում և չափազանց բացասական վերաբերմունք ունեն ուկրաինացիների նկատմամբ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...