Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Թոփ-լուրեր

Կարմիր սարը նորից վտանգի տակ. հանքարդյունահանման նոր հայտ՝ բացասական եզրակացությամբ

 Արդեն տեւական ժամանակ է ինչ Արարատի մարզում գտնվող Կարմիր սարը՝ որը գտնվում է Վեդի եւ Արտաշատ խոշորացված համայնքների մի քանի բնակավայրերի անմիջական հարեւանությամբ, հայտնվել է հանքարդյունահանողների թիրախում։

Նախատեսվում է սարից արդյունահանել կրաքարային մերգել՝ որը ծառայում է որպես հումք ցեմենտի արտադրման հանար։ Կար նաեւ առանձին նախագիծ Գինեվետում ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ։ Սակայն նախորդ տարի «Օրդ» ՍՊԸ- ի կողմից ներկայացրած հանք շահագործելու հայտը բացասական եզրակացություն ստացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից։

Եզրակացությունում նշված էր՝ «Օրդ» ՍՊԸ-ի պատվիրված փորձաքննության համաձայն՝ տարածքում չկան կարմիրգրքային տեսակներ, սակայն Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գրության համաձայն՝ Կարմիր սարի տարածքը հանդիսանում է մի շարք վտանգված բույսերի աճելավայր եւ կենդանիների ապրելավայր։ Այդ տեսակներն ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում։

«Նշվածը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը, համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի եւ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի»։

Թվում էր, թե Կարմիր սարում հանք արդյունահանելու թեման փակված էր, սակայն այս տարի Վեդի խոշորացված համայնքի կայքում տեղեկություն հայտնվեց, ըստ որի նախատեսվում է հոկտեմբերի 13-ին անցկացնել հանրային լսում Գինեվետ բնակաավայրում «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Կարմիր սարի կրաքարային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։ Ներկայումս գինեվետցիների շրջանում հանք շահագործելու վերաբերյալ այնքանել միասնական կարծիք չկա։

Գյուղացիների մի մասը դրա մեջ տեսնում է հնարավորություններ` նոր աշխատատեղերի, գյուղի զարգացման եւ նոր ներդրումների համար։ Սակայն գինեվետցիներից ոչ բոլորն են ոգեւորված ապագայում իրենց գյուղում հանք շահագործելու հեռանկարից։ Մտահոգություններ ունեն, որ հանքի շահագործումը կմեծացնի օդում փոշու աղտոտվածությունը, դրա պատճառով կավելանան տարբեր տեսակի հիվանդությունները։ «Էն մարդիկ ովքեր կողմ են էս հանքի շահագործմանը, ավելի շատ շահագրգռված են ցեմենտի գործարանով»,- կարծում է գյուղի բնակիչ, հանքի շահագործմանը դեմ Վարդուհի Բարսեղյանը։ Ըստ նրա համագյուղացիներից շատերն անգամ լիովին չեն պատկերացնում թե ինչ վտանգներ կան գյուղում հանքի շահագործումից, իսկ հետագայում ցեմենտի գործարան կառուցելուց։ Մարդկանց ասել են հանքի արդյունահանումից ստացված եկամուտների տասը տոկոսը կտրվի համայնքին։ Խոսքը, կարծես թե, գնում է խոշորացված Վեդի համայնքին, չնայած գինեվետցիների մեծ մասի մոտ ստեղծվել է կարծիք թե եկամուտները տրվելու են Գինեվետին։

Կա նախորդ անգամվա ծրագիրը, որն արդեն բացասական եզրակացություն է ստացել, Վարդուհին քիչ հավանական է համարում, որ նոր ծրագրում հաշվի կառնվեն նախորդի թերացումները։ Արարատ քաղաքում գործող ցեմենտի գործարանի օրինակը այնքան էլ խրախուսող չէ իրենց համար՝ «բոլորը դժգոհ են, մեծ մասը քաղցկեղ ունի։ Ասում են՝ առավոտյան փոշին վերցնում են երեկոյան էլի փոշի ա դրած տանը», բանկիչներից լսած դժգոհությունն է փոխանցում Վարդուհին։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանի դիտարկմամբ առաջիկայում կայանալիք հանրային լսումը ապօրինի է եւ ոչ իրավաչափ։ Մեկ տարի առաջ ընկերության հանք շահագործելու ծրագիրը մերժվել է, հիմա նույն մարդիկ այլ անվամբ եկել ցանկանում են հանրային լսում անցկացնել՝ «դրանք մանր խարդախություններ են, հասարակությանը ապակողմնորոշելու փորձեր են» Կարծում է Կարագոզյանը։ «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահի պնդմամբ անօրինական նախագծին կա Վեդու համայնքապետարանի լուռ աջակցությունը։ «Անգամ եթե իրենք բերեն էնպիսի նախագիծ՝ որն առհասարակ բնության վրա ազդեցություն չունի, (ինչն անհնարին է) կամ ունի չնչին ազդեցություն՝ էտ ծրագրին մենք ո՞նց կարող ենք հավանություն տալ, եթե ներկա պահին Արարատի մարզում գործող բոլոր հանքերը և ցեմենտի գործարանները ունեն ոչ օրինաչափ արտանետումներ եւ ունեն մեծ բացասական ազդեցություն բնության, շրջակա միջավայրի և քաղաքացիների առողջության վրա»։

Top-News.am