Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը եգիպտական MBC Masr հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Բացարձակապես բնական է ունենալ տարբեր տնտեսական շահեր։ Այո, այս պահին ամենաինստիտուցիոնալացված տնտեսական միությունը Եվրամիությունն է։
Թուրքիան ԵՄ անդամ չէ, և մենք ուշադիր հետևում ենք այլ տնտեսական դաշինքներին և միություններին։ Մենք ուշադիր հետևում ենք BRICS-ին, ASEAN-ին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը։
Իսլամական երկրները ստեղծել են իրենց սեփական տնտեսական համագործակցության կազմակերպությունը, և կա D-8 երկրների խումբը (Ադրբեջան, Բանգլադեշ, Եգիպտոս, Ինդոնեզիա, Իրան, Մալայզիա, Նիգերիա, Թուրքիա և Պակիստան)», – ասել է նախարարը։
Ֆիդանը բացատրել է, որ Թուրքիան, տարածաշրջանային միավորումների հետ համագործակցության հեռանկարները գնահատելիս, անդրադառնում է «ինստիտուտների ավելի լավ կառավարման, ավելի արդյունավետ առևտուր, զարգացում և բարգավաճում ապահովելու հարցերին, որը գլխավոր նպատակն է»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար