Ադրբեջանի հետ սահմանազատումը կշարունակվի Սյունիքո՞ւմ
«Ավելի վաղ գրել էինք, որ վերջին պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կարող է շարունակվել հենց հարավում, այլ ոչ թե Տավուշի ուղղությամբ, որի մասին կողմերը պայմանավորվել էին ավելի վաղ։
Բանն այն է, որ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների փոխայցելություններ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։
Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից ավելի ուշ Sputnik Արմենիային պարզաբանել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն այցելել են «Սյունիքի մարզի հարավային տարածքներ և Զանգելանի շրջան»։ Հարցին, թե հատկապես որ շրջաններն են քննարկվել սահմանազատման, ականազերծման և ենթակառուցվածքային աշխատանքների համատեքստում, ուղիղ պատասխան չկար։ Մեզ միայն տեղեկացրել էին, որ «այդ հարցերը քննարկման փուլում են»։
Այս կապակցությամբ մենք նոր հարցում ենք ուղարկել, այս անգամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Վարչապետի աշխատակազմը, սակայն, հարցումը վերահասցեագրել է փոխվարչապետի գրասենյակ, այնտեղից էլ այն ուղարկել են ԱԳՆ։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով և ժամկետներում ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում»,-պատասխանել են ԱԳՆ-ից:
Հավելենք` հունվարի 16–ին` Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ, կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հյուսիսից հարավ` մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար