Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ․ ԱԳՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում՝ տեղի իշխանությունների պահանջով, եւ որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախաստորագրած՝ Խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի մասին կետ չկա, NEWS.am-ը հետեւյալ հարցերն էր ուղղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

«1. Ստեղծված իրավիճակում քայլեր ձեռնարկվո՞ւմ են Բաքվում պահվող հայ գերիներին առնվազն ֆիզիկական խոշտանգումներից պաշտպանելու համար:

  1. ԿԽՄԿ ներկայացուցիչները հայտնել էին, որ վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին: Ձեր ղեկավարած կառույցը հետաքրքրվե՞լ է, թե ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի դադարեցումից հետո ինչ վիճակում են հայ գերիները, այդ ընթացքում նրանց հաջողվե՞լ է կապ հաստատել ընտանիքների հետ: Կա՞ ինչ-որ այլ կառույց, որը կարող է նրանց ծանրոցներ փոխանցել:
  2. Որպես Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրած պաշտոնյա՝ հավատո°ւմ եք, որ խաղաղության ձգտումը անկեղծ է, եթե մի երկիրը շարունակում է պահել մյուս երկրի գերիներին, ընդ որում՝ այնպիսի մեղադրանքներով, որոնք անհատապես գերիների կատարած հանցանքների մասին չեն, այլ՝ Հայաստանի Հանրապետության «հանցանքների», ինչպես ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել»։

Արտգործնախարարությունը NEWS.am–ի կոնկրետ հարցերին տվել է ոչ կոնկրետ, ընդհանուր պատասխան։ Դրանում ասվում է հետեւյալը․

«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիների խնդրի հասցեագրումը, այդ թվում՝ նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակում են գտնվել ՀՀ ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար բարձրացվելով միջազգային գործընկերների հետ հանդիպումներում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։

ՀՀ ԱԳ նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում գերիների, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միզազգային կոմիտեի պատվիրակության հետ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապես բարձրաձայնում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը։ Հարցին անդրադարձ է կատարվել նաև ս․թ․ օգոստոսի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի շրջանակներում, որը հասանելի է հետևյալ հղումով՝ (տես 33-րդ րոպեից)։

ԿԽՄԿ ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։

«Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը եւ հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պաշտոնապես հաստատված 23 հայ գերի կա, որոնց մի մասը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության անդամներն են։ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը լիակատար մեկուսացման մեջ է թողել հայ գերիներին, քանի որ այն միջազգային միակ կառույցն էր, որը հնարավորություն ուներ ժամանակ առ ժամանակ այցելելու Բաքվի բանտում պահվող հայ գերիներին եւ տեղեկատվություն փոխանցելու նրանց ընտանիքներին։