Հրապարակման համաձայն՝ սա առաջին գրանցված դեպքն է, երբ հոգեպես անկայուն անձը սպանություն է կատարում արհեստական բանականության (ԱԲ) ազդեցության տակ: Հրատարակությունը նշում է, որ չաթբոտը բազմիցս դրդել է տղամարդուն ամրապնդել իր անվստահությունը ուրիշների, այդ թվում՝ սեփական մոր նկատմամբ: Սոլբերգը նույնիսկ արհեստական բանականությանը տվել է «Բոբբի» անունը և հարցրել, թե արդյոք իրենք միասին կլինեն մահից հետո, որին, ըստ լուրերի, դրական պատասխան է ստացել:
Թերթը նաև բերել է երկխոսությունների օրինակներ, որոնք հանգեցրել են ողբերգական դեպքին: Օրինակ՝ երբ մայրը դիտողություն է արել որդուն տպիչն անջատելու համար, ChatGPT-ն ենթադրել է, որ կինն այդ կերպ փորձել է պաշտպանել «տեսահսկման սարքը»: Մեկ այլ նամակագրության մեջ Սոլբերգը չաթբոտին ասել է, որ իր մայրը, իբր, փորձել է թունավորել իրեն մեքենայի օդափոխության համակարգի միջոցով: Ինչին նեյրոնային ցանցը պատասխանել է, որ «հավատում է» տղամարդուն և հայտարարել մոր դավաճանության մասին: Մի օր Սոլբերգը արհեստական բանականությանը ցույց է տվել չինական ուտեստի կտրոն։ Դրանում արհեստական ինտելեկտը գտել է Սոլբերգի մոր մասին հղումներ, ինչպես նաև խորհրդանիշ՝ դևեր կանչելու համար։ Արհեստական ինտելեկտը նաև զգուշացրել է զրուցակցին, որ շրջապատի մարդիկ, այդ թվում՝ մթերքներն առաքողը, կարող են թունավորել նրան։
WSJ-ն նշել է, որ միջադեպից հետո ChatGPT-ի մշակող OpenAI-ի ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել և կապ հաստատել ոստիկանության հետ։ Պաշտոնական հայտարարության մեջ ընկերությունը շեշտել է, որ շուտով կթողարկի չաթբոտի թարմացում, որը պետք է օգնի անկայուն հոգեկան խնդիրներ ունեցող օգտատերերին։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...