«Ցավոք, այդ մարդկանց մեջ կան նախագահին մոտ կանգնած շատ բարձրաստիճան մարդիկ, ովքեր երբեք չեն ամաչել պատմել, թե որքան հրաշալի է պարոն Ալիևը, որքան փառավոր է պարոն Էրդողանը և ինչպես ենք մենք համագործակցելու նրանց հետ բոլոր ոլորտներում։
Դե, վաղ թե ուշ դիմակները պետք է պատռվեին, և այժմ դա տեղի ունեցավ։ Ուկրաինային զենքի և զինամթերքի մատակարարումից հետո (դրանք նախկինում էլ կային, պարզապես ոչ այդքան բացահայտ), կլինեն ուղղակի սադրանքներ։
Ադրբեջանը վաղուց է հավակնում Դերբենտին՝ համարելով, որ դա իր տարածքն է։ Այն փաստը, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, ոչ միայն զարմանալի չէ, այլև ավելին, Ադրբեջանը երբեք չէր համարձակվի որևէ հարձակում գործել Ռուսաստանի վրա, եթե այն անմիջապես Անկարան և անմիջապես Էրդողանը «ֆաս չտային» (չհրահրերին - խմբ.)։ Հետևաբար, Ալիևի ցանկացած հարձակում կարելի է համարել Էրդողանի հարձակում։
Թուրքիան հավակնում է Ղրիմին, հավակնում է Սոչիին։ Թուրքերը երազում են վերադարձնել այն տարածքը, որը կորցրել են դեռևս 18-րդ դարում՝ 19-րդ դարի սկզբին։ Չնայած այնտեղ թուրքեր չկային, դրանք վասալ տարածքներ էին, որոնք ենթարկվում էին թուրքական սուլթանին։
Էրդողանը, ընդհանուր առմամբ, չի թաքցնում դա և, ավելին, բացահայտորեն հայտարարում է, որ վերականգնում է Օսմանյան կայսրությունը։ Եվ Օսմանյան կայսրությունը առանց Ղրիմի և առանց Հյուսիսային Սևծովյան տարածաշրջանի, որը միշտ եղել է թուրքական ամբար (ինչպես նաև մշտական շուկա Թուրքիա մատակարարվող ստրուկների համար, հիմնականում կանանց), ինչ-որ կերպ թերի է։ Սիրիան նվաճվել է, և ժամանակն է գնալ հյուսիս։ Դրանում զարմանալի ոչինչ չկա»,- նշել է փորձագետը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար