Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող երկու ազգերի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու փորձերի շրջանակում։
Հանդիպումը, որը The Washington Post-ին առաջին անգամ հաստատել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահի միջազգային հակամարտություններին վերջ դնելու և դրա համար գովասանքի արժանանալու ջանքերի ամենաթարմ օրինակն է։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ ընտրվելուց առաջ Թրամփը հոկտեմբերին Truth Social-ում հրապարակված գրառման մեջ, նկատի ունենալով էթնիկ զտման ենթարկված արցախցիներին, խոստացել էր «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և քննադատել էր իր մրցակից Կամալա Հարիսին՝ «ՈՉԻՆՉ չանելու համար այն ֆոնին, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել են»։ Թրամփը հայտարարեցլ էր, որ «կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և կվերականգնի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Թրամփըմի շարք համաշխարհային առաջնորդների կողմից առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի. այս մարտավարությունը, ըստ պարբերականի, նրանք օգտագործել են և՛ Թրամփի խաղաղապահ ջանքերը գովաբանելու, և՛ նրա բարեհաճությունը շահելու համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար