SHOT թելեգրամյան ալիքի տվյալներով՝ տունը կառուցված է Ժուկովկա գյուղի 15 ակր հողատարածքի վրա և շրջապատված է հսկայական ծառերով։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ տանը կինոթատրոն կա, 12 մետրանոց լողավազան, սաունա, բուխարիով սրահ, մի քանի ննջասենյակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լոգարանը, և այլ սենյակներ։ Տարածքում խորովածի գոտի կա։ Տան ձևավորման և ինտերիերի ստեղծման համար օգտագործվել են թանկարժեք և էկոլոգիապես մաքուր նյութեր, այդ թվում՝ շափյուղա, մարմար, թանկարժեք քարեր, եգիպտական մետաքս և այլ արժեքավոր նյութեր։
Սկզբնապես Իլհամ Ալիևի որդին պլանավորում էր վաճառել իր շքեղ անշարժ գույքը 359 միլիոն ռուբլով։ Սակայն, գործարքի հետ կապված դժվարությունների պատճառով գինը նվազելէ՝ հասնելով 282.5 միլիոն ռուբլու։
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն հայտնվեց Ալիևի պարտքերի մասին։ Ադրբեջանի նախագահի որդին Մոսկվայի մարզում գտնվող այս էլիտար անշարժ գույքի համար պարտք է գրեթե 1 միլիոն ռուբլի (946 հազար ռուբլի): Հայտնի է, որ հարկային մարմինները հաճախ դիմում էին դատարան, սակայն գանձումը բարդանում էր տեխնիկական սխալի պատճառով. պարտապանի ծննդյան ամսաթիվը սխալ է նշված եղել։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից