«Բաքու քաղաքում վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ հարցումներ է ստացել Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով։ Նրանք հայտնել են քաղաքացիական հագուստով անձանց իրենց բնակության վայրեր ժամանելու մասին (որոնցից մի քանիսը ներկայացել են իբրև ոստիկաններ), ովքեր հետաքրքրվել են ռուսաստանցիների երկրում գտնվելու նպատակների մասին և ստուգել նրանց փաստաթղթերը։ Ըստ դեսպանատան հետ կապ հաստատած որոշ անձանց՝ իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել»,- ասված է հայտարարության մեջ։
Հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները «Sputnik Азербайджан» գործակալությունից, որը «Россия сегодня» մեդիա խմբի մաս է կազմում, ձերբակալել են յոթ անձի։ «Sputnik Азербайджан»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով։
Խմբագրության աշխատանքը արգելափակված է, կալանավորվածների հետ շփում չկա՝ ո՛չ հյուպատոսական աշխատակիցներին, ո՛չ էլ հարազատներին թույլ չեն տալիս հանդիպել լրագրողներին։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլն ուշադիր հետևում է «Sputnik Азербайджан»-ի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկությանը։ Մոսկվան հույս ունի, որ Բաքվի հետ անմիջական շփումների միջոցով հնարավոր կլինի ապահովել ձերբակալված լրագրողների ազատ արձակումը, նշել է նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար