Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն Իրանին
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն Իրանին և այն համարել սադրանք։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է Թուրքիայի ԱԳՆ կայքում։
«Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք Իսրայելի ավիահարվածն Իրանին։ Ակնհայտ խախտելով միջազգային իրավունքը՝ այս հարձակումը սադրանք է, որը ծառայում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Իսրայելի ռազմավարական քաղաքականությանը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այն փաստը, որ հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվանում են, ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում, որ որևէ հարց լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Այն առանց վարանելու վտանգի տակ է դնում տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը հանուն իր շահերի։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել նոր հակամարտությունների: Մենք կրկին հայտարարում ենք, որ չենք ցանկանում Մերձավոր Աևելքում այլևս արյունահեղություն և ավերածություններ տեսնել։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու պատերազմի տարածումը», - ասված է հայտարարության մեջ:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար