Ադրբեջանի ԱԳՆ–ն քննադատել է ՌԴ նախագահի օգնականին՝ Արցախի վերաբերյալ հայտարարության համար
«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Լեռնային Ղարաբաղն անվանել է վիճելի տարածք և դրանով իսկ խեղաթյուրել փաստերը»,– հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք խորհուրդ ենք տալիս պարոն Մեդինսկուն զերծ մնալ միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց՝ նման սխալ հայտարարություններ անելով այնպիսի հարցերի շուրջ, որոնք դուրս են իր լիազորությունների շրջանակից», - ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ–ն նշել է, որ «Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը» Արցախի նկատմամբ և նաև անտեղի է համարել ռուս-ուկրաինական հակամարտությունը «Ղարաբաղում տիրող իրավիճակի» հետ համեմատելը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կապված է Մեդինսկու՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցի հետ, որի ժամանակ նախագահի օգնականը նշել է, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով դադարեցվի և խաղաղության շուրջ համաձայնություն չգտնվի, «այդ դեպքում սա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածք կա՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի»։
«Որոշ ժամանակ անց Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ի, իր դաշնակիցների հետ միասին (միանալով ՆԱՏՕ-ին), կփորձի այն վերադարձնել, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ», - զգուշացրել է Մեդինսկին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար