Ըստ Բարաքի՝ Մերձավոր Արևելքում պատմական հակամարտությունների ու անկայունության պատճառը Արևմուտքի՝ Արևելքին ապագայի իր տեսլականը պարտադրելու փորձն է։
«Սիրիայի նկատմամբ մեր ներկա քաղաքականությունը կտարբերվի վերջին հարյուր տարվա ընթացքից, քանի որ նախորդ ռազմավարություններից ոչ մեկը հաջող չի եղել։ Մենք շատ դժվար տարածաշրջանում ենք, բայց Թուրքիան աներևակայելի հաջողությամբ է հաղթահարում այն։ Ամերիկան այլևս գլոբալիստ չի լինի, այլևս չի հետևի նեոպահպանողական գաղափարներին։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, բարգավաճում և փոխըմբռնում»,- նշել է դեսպանը։
Դեսպանը նշել է, որ Գազայում անիմաստ կոտորած է տեղի ունենում, և դա սարսափելի է բոլորի համար։
«Պաղեստինցիները նույնը չեն, ինչ ՀԱՄԱՍ-ը։ Տարածաշրջանի բոլոր երկրները, որոնց թվում՝ Իսրայելը, պետք է համաձայնության գան նոր տեսակի հարաբերությունների շուրջ»,- հավելել է Բարաքը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար