Արհեստական ինտելեկտի արդյունաբերությունը հաջորդ տարի կբախվի էլեկտրաէներգիայի ճգնաժամի․ Մասկ
Հայտնի ձեռնարկատեր Իլոն Մասկը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ մինչև 2026 թվականի կեսերը արհեստական ինտելեկտի (AI) արդյունաբերության զարգացման գլխավոր խոչընդոտը կլինի ոչ թե չիպերի, այլ էներգետիկ հզորությունների պակասը։
xAI ստարտափի ղեկավար Մասկը հայտարարել է AMD-ից, Nvidia-ից և այլ մշակողներից ավելի քան մեկ միլիոն AI չիպեր ձեռք բերելու մտադրության մասին: Նրա խոսքով, եթե արդյունաբերության աճի տեմպերը ներկայումս զսպվում են կիսահաղորդիչների պակասի պատճառով, հաջորդ տարվա կեսերին առանցքային սահմանափակումը կլինի էլեկտրաէներգիայի հասանելիությունը։
xAI-ի Թենեսիում հիմնված Colossus սուպերհամակարգիչն արդեն աշխատում է 200 000 արագացուցիչով և, Մասկի խոսքով, այս պահին «աշխարհում լեզուների ուսուցման ամենահզոր կլաստերն է»: Ընկերությունը նպատակ ունի ստեղծել ավելի հզոր հաշվողական կենտրոն՝ օգտագործելով մինչև մեկ միլիոն արագացուցիչներ:


















































Իլոն Մասկը սպառնացել է դատի տալ գերմանական ZDF հեռուստաալիքին՝
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Ինչու է Իլոն Մասկի հարստությունը դառնում համաշխարհային մասշտաբի սպառնալիք
Մասկը կարող է տրիլիոնատեր դառնալ
Իլոն Մասկը անողոք ծաղրի է ենթարկվել «Ես միշտ կսիրեմ քեզ» արտահայտությամբ արհեստական բանականության տեսանյութից հետո
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...