Ս․ Սարգսյան․ Երբեք ՌԴ նախագահից կշտամբանք չեմ լսել ԵՄ-ի հետ մեր համագործակցելու առումով
Երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որեւէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Դուք վերջերս եք եղել Ռուսաստանում, հանդիպել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որեւէ առարկություն, որեւէ վերապահում եղե՞լ է այս համաձայնագրի հետ կապված։
Ես նոր ժողովի ժամանակ նաեւ դա ասացի՝ արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որեւէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով։
Եվ վերջին հարցը․ պարոն նախագահ, 2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞րը Հայաստանի։
Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ։


















































ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են. Պուտին
Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկառուցվեն փոխհարգանքի հիման վրա
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...