Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ձեր տարածքն է. հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Գերմանիայի նախագահը՝ Ալիևին
«Մենք հասկանում ենք, որ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար ժամանակ և ջանքեր է պահանջվում: Սա շատ երկար գործընթաց է», - ասել է Գերմանիայի նախագահը:
Նա նաև ասել է, «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է», և դա պաշտոնական Բեռլինի ուղիղ ու հստակ դիրքորոշումն է։
«Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է, և այսօր մենք հաստատում ենք Գերմանիայի այս ուղիղ և հստակ դիրքորոշումը», - ասել է Շտայնմայերը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցային էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման և արցախցիների թեմային անդրադարձի համար: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել»,- երեկվա հրապարակման մեջ գրել էր նախագահը՝ կցելով Արցախի պետական դրոշը:
Այժմ պաշտոնական Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից նախագահի պաշտոնական էջում «սխալ դրոշի» (օկուպացված Արցախի Հանրապետության-Խմբ.) պատկերը հրապարակելու համար:
«Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը և դրան կից տեքստը՝ կապված Ադրբեջանի շրջաններից մեկի հետ։ Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումն անմիջապես ջնջվել է: Հրապարակումն արվել է տեխնիկական սխալի հետևանքով և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում: Ես շատ վրդովված եմ այդ սխալից և ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ վերը նշված հրապարակումը գործել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա: Դաշնային նախագահի առաջիկա այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին», - ասված է Դինգերի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ուղղված նամակում։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար