Այդքան պլաստիկը բավական է 18 մետրանոց կետերի ստամոքսը լցնելու համար: Զեկույցը պատրաստվել է միկրոպլաստիկ նյութերի՝ առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ աճող մտահոգությունների համատեքստում, որոնք գիտնականներն ավելի հաճախ են կապում քաղցկեղի, անպտղության և սրտի հիվանդությունների հետ:
Science Advances ամսագրում 2024 թվականին հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ Coca-Cola-ն աշխարհի ամենամեծ պլաստիկ արտադրողն է, որին հաջորդում են PepsiCo-ն, Nestlé-ն, Danone-ը և Altria-ն:
Oceana-ի գնահատականը հիմնված է Coca-Cola-ի հրապարակած 2018-ից 2023 թվականների փաթեթավորման տվյալների վրա՝ զուգորդված վաճառքի աճի կանխատեսումների հետ, որը թույլ է տալիս ստեղծել «բիզնես՝ սովորական ռեժիմով» սցենարը:
Արդյունք. ըստ կանխատեսումների՝ մինչև 2030 թվականն ընկերության պլաստիկի սպառումը կգերազանցի տարեկան 4,13 միլիոն տոննան: Գնահատելու համար, թե այս պլաստիկից որքան կհայտնվի ջրային էկոհամակարգերում, հետազոտողները օգտագործել են գիտնականների միջազգային թիմի մշակած և 2020 թվականին Science ակադեմիական հանդեսում հրապարակած եղանակը և ստացել 602 միլիոն կիլոգրամ արդյունքը, ինչը հավասարզոր է մոտ 202 միլիարդ կեսլիտրանոց շշերի:
Ըստ Oceana-ի՝ այս ապշեցուցիչ ցուցանիշը նվազեցնելու ամենաակնառու լուծումը բազմակի օգտագործման փաթեթավորումը վերադարձնելն է՝ լինի ապակե շիշ, որը կարելի է կրկին օգտագործել 50 անգամ, թե՝ ավելի հաստ պլաստիկ տարաներ, որոնք կարող են օգտագործվել 25 անգամ:
2022 թվականին Coca-Cola-ն ինքն էլ ընդունեց, որ բազմակի օգտագործման փաթեթավորումը «թափոնները նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է» և նպատակ դրեց մինչև 2030 թվականը փաթեթավորման մասնաբաժինն ավելացնել շուրջ 25%-ով:
Ընդսմին, հույսի հիմք կա. Coca-Cola-ն արդեն մի շարք երկրներում, դրանց թվում Բրազիլիայում, Գերմանիայում, Նիգերիայում և նույնիսկ Միացյալ Նահանգների որոշ մասերում, օրինակ՝ հարավային Տեխասում, բազմակի օգտագործման համակարգեր են գործում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին