Քաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ
Ռուսաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգի դեմ՝ Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով։ Ինչպես հայտնում է Պսկովի մարզի դատարանների միացյալ մամլո ծառայությունը, Շլոսբերգը ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ, իսկ գործը վերաբերում է հրապարակային ապատեղեկատվության տարածմանը բանակի գործողությունների վերաբերյալ։
Դեկտեմբերի 5-ին դատարանը քննելու է քաղաքական գործչին կալանավորելու հարցը։ Նրա նկատմամբ կիրառվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը, որը նախատեսում է պատասխանատվություն՝ քաղաքական, գաղափարական, ազգային, ռասայական կամ սոցիալական ատելության շարժառիթներով կեղծ տեղեկատվության տարածման համար։
Ավելի վաղ Շլոսբերգը դատապարտվել էր 420 ժամ պարտադիր աշխատանքի՝ իբրև օտարերկրյա գործակալի պարտավորությունները չկատարելու համար։ Բացի դրանից, նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ՝ Ռուսաստանի բանակի դիսկրեդիտացիայի գործի շրջանակում, որը հարուցվել է Ուկրաինայում հրադադարի թեմայով պատմաբան Յուրի Պիվովարովի հետ անցկացված քննարկումներից հետո, գրում է Lenta.ru-ն։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս