Շրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներին
Հնագետները Հունաստանում պեղել են 2700 տարեկան դամբարան, որում հուղարկավորված է եղել բրոնզե թագով մի կին, սակայն թագընրա գլխին «շրջված» է դրված եղել, գրում է LiveScience-ը։
Թագը (դիադեման) ինքնին արժանի է հատուկ ուշադրության. այն զարդարված է բարձրաքանդակներով՝ առջևի մասում մեծ վարդակ, իսկ կողքերին առյուծների պատկերներ, որոնք հին հունական խորհրդանիշներում իշխանություն և ազնվականություն են խորհրդանշում։ Բայց կարևոր նրբերանգն այն է, որ թագը շրջված էր դրված. առյուծները շրջված են «հետ», այլ ոչ թե դեպի երկինք։ Շատ հետազոտողներ սա համարում են կարգավիճակի կամ իշխանության կորստի խորհրդանիշ, որը, հնարավոր է, կապված լինի ժամանակի սոցիալական և քաղաքական փոփոխությունների՝ մ.թ.ա. 7-րդ դարում միապետության ավարտի և արիստոկրատիայի վերելքի հետ։
Մոտակայքում, նույն դամբարանադաշտում, հայտնաբերվել է մոտ չորս տարեկան երեխայի գերեզման։ Նա թաղված է եղել բրոնզե դիադեմով և զարդերով, որոնք շատ նման են կնոջ մոտ հայտնաբերվածներին։ Սա կարող է վկայել ընտանեկան կապի մասին. հնարավոր է, որ երեխան բարձր կարգավիճակ ունեցող կնոջ մոտիկ ազգականն է եղել։
Պեղումների վայրում հայտնաբերվել է Հունաստանի արխայիկ և դասական ժամանակաշրջաններով թվագրվող մոտ 40 գերեզման։ Այս գերեզմանները, հավանաբար, պատկանել են էլիտային. ակնհայտ են հարուստ թաղման նվերներ և թաղման բազմազան ծեսեր։
Այս գերեզմանը հազվագյուտ և արժեքավոր աղբյուր է Հին Հունաստանի սոցիալական, մշակութային և քաղաքական փոփոխությունների վերաբերյալ։ Շրջված թագը, կարծես, խորհրդանշել է ոչ միայն մահը, այլև կարգավիճակի անկումը, իշխանության և, հնարավոր է, ամբողջ դարաշրջանի ավարտը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում