ԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ անընդունելի է Եվրոպական հանձնաժողովի կողմից X սոցիալական հարթակին տուգանելու հնարավորությունը։ Վենսը գրել է իր X էջում, որ Եվրամիությունը պետք է պաշտպանի խոսքի ազատությունը, «ոչ թե հարձակվի ամերիկյան ընկերությունների վրա անհեթեթ պատճառներով»։
Քաղաքական գործիչը նշել է, որ շրջանառվում են լուրեր այն մասին, թե Եվրահանձնաժողովը պատրաստվում է հարյուր միլիոնավոր դոլարների տուգանք սահմանել Իլոն Մասկին պատկանող հարթակի նկատմամբ այն պատճառով, որ այն չի մասնակցում բովանդակության վերահսկման կամ սահմանափակման գործընթացներին։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը պաշտոնական հետաքննություն էր սկսել X-ի նկատմամբ՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կանոնները խախտելու gnum։ ԵՄ թվային ծառայությունների օրենքի համաձայն, սոցիալական հարթակը կարող է տուգանվել իր ընդհանուր եկամուտների մինչև վեց տոկոսի չափով։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս