Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ից հայտնում են.
«Այսօր համացանցում տարածված տեսանյութում արձանագրված դեպքի կապակցությամբ, որտեղ Աջափնյակ վարչական շրջանի տարածքում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երեք աշխատակիցների կողմից իրականացվել է աղբի այրում, հայտնում ենք հետևյալը․
Հատկապես ընդգծում ենք, որ համայնքային հիմնարկի բոլոր աշխատակիցները պատշաճ կերպով իրազեկված են, որ աղբի այրումը, ինչպես նաև անձրևատարերում աղբի կուտակումը խստիվ արգելված է և հակասում է օրենքով սահմանված նորմերին ու հիմնարկի ներքին կարգին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից կատարված անթույլատրելի գործողությունների համար։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ նման դեպքերի կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների առավել արդյունավետ գործարկման նպատակով»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...