Ավելի վաղ Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից РИА Новости-ին հայտնել էին, որ անհայտ անձինք հարձակվել են Աբխազիայի ընտրատեղամասի վրա, որտեղ կիրակի անցկացվել են նախագահական ընտրությունները, վնասել քվեատուփը, և երբ ոստիկանները փորձել են ձերբակալել նրանց, հանցագործները կրակ են բացել։
ՌԴ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, դրանց թվում՝ ահաբեկչության հոդվածով, հարուցվել են քրեական գործեր՝ միաժամանակ Աբխազիայի քաղաքացիություն Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ հարձակումների և հանցագործությունների առնչությամբ, ավելի վաղ հայտնել էին ՌԴ Քննչական կոմիտեից։
«Ես պետք է արդեն հանձնարարեի իրավապահ մարմիններին զբաղվել այս միջադեպով։ Կա հասկացողություն, թե ով է դա արել, ինչ ուժեր են կիրառվել։ Այս առումով ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ մենք ոչ մի մեղմ վերաբերմունք չենք դրսևորի նրանց նկատմամբ, ովքեր խախտել են օրենքը»,- երկուշաբթի անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Գունբան։
Նա ընդգծել է, որ հարձակման մեղավորներն անխուսափելիորեն կպատժվեն։
Նշենք, որ խնդրո առարկա ընտրատեղամասը գտնվել է հայկական դպրոցում։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար