Մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի արտգործնախարար
Կովկասում մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Mehr-ը։
«Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները հետաքրքրում են մեզ և Ռուսաստանին, և քննարկումները շարունակվում են»,- նշել է Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով, Ռուսաստանի և Իրանի միջև խորհրդատվությունները շարունակվում են բոլոր ոլորտներում՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի, Կովկասի և միջազգային հարցերի շուրջ։
«Այսօր մենք ունեցանք մանրամասն, լավ և կառուցողական քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձանք բոլոր թեմաներին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցով Իրանում է։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար