Ադրբեջանի կողմից Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի․ Ալիևի օգնական
Ադրբեջանի կողմից Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի։ Այդ մասին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Մեհդի Սանայի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Հաջիևը նաև հայտնել է Բաքվի մտադրությունը՝ զարգացնելու հարաբերությունները Թեհրանի հետ բոլոր ոլորտներում։
«Երկու երկրների հարաբերությունների առանցքային կետը վստահության ամրապնդումն է և թյուրիմացությունների վերացումը»,- նշել է նա։
Սանային արձագանքել է՝ ասելով, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը պետք է դուրս գա զուտ դիվանագիտական ձևաչափից և տարածվի այլ պետական ու մասնավոր հատվածների վրա։
«Իրանի հիմնական նպատակն իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում ռազմավարական հարաբերություններ կառուցելն ու լարվածությունից խուսափելն է»,- ասել է նա։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար