Հարցին, թե կքննարկվի ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ցանկությունը, Օվերչուկն ասել է, որ օրակարգն արդեն հաստատված է, եւ «այդ հարցերն այստեղ չեն բարձրացվի»։
Նա ավելացրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ակտիվ դերակատարում ունի եւ իրեն կառուցողական է պահում։
«Ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանը ԵԱՏՄ հիմնական շահառուն է։ Անցած տարվա ընթացքում առեւտուրը կազմել է 12 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է ԵՄ-ի հետ Հայաստանի առեւտրի ծավալը։ Միաժամանակ աճում է առեւտուրը ԵԱՏՄ երկրների հետ, ԵՄ-ի հետ՝ նվազում, ինչն ավելի լավ է բնութագրում տնտեսության իրական վիճակը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Միաժամանակ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության սկիզբը կնշանակի ԵԱՏՄ-ից նրա դուրս գալու սկիզբ։
«Այստեղ լուծումն ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ։ Հակառակ դեպքում կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները...
Սա ակնհայտ է, ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը մեխանիկորեն կնշանակի վերադարձ մաքսայինին եւ մաքսային սակագնին ԵԱՏՄ-ի հետ... Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- նշել է Օվերչուկը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ Ալմաթիում։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ինտեգրացիոն փոխգործակցության ավելացման հեռանկարները, եվրասիական շուկայի գործունեությունը, մակրոտնտեսական իրավիճակը եւ համատեղ նախագծերի խթանման հարցերը։


















































30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան
Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ
Օվերչուկի այցն Ադրբեջան չեղարկվել է
Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնմամբ. Օվերչուկ
Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը․ Օվերչուկ
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը