Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները

«Սիլ պլազա»-ի տարածքը պետությանը չի վերադարձվի

Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի, հայտնում է «Հետք»-ը։  Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանը՝ մերժելով գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի զբաղեցրած տարածքի կասկածելի սեփականաշնորհման պատմությունը սկսվել է 1995 թ․-ից։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ, ներկայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող տարածքը 5655 ԱՄՆ դոլարով վաճառվել էր իշխանական Խաչատուր Սուքիասյանի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի ղեկավարած կազմակերպությանը։ Տարածքում պետք է հայ նկարիչների նկարների վաճառատուն կառուցվեր։ Սեփականաշնորհումից և կառուցապատումից հետո տարածքը Սուքիասյանները օգտագործում են բիզնես նպատակով։

«Հետքի» հրապարակման հիման վրա հարուցված քրեական վարույթից հետո` 2022 թ.-ից, Դատախազությունը վարչական և հակակոռուպցիոն դատարաններում պահանջում էր անվավեր ճանաչել տասնամյակներ առաջ կնքված պայմանագրերը և «Սիլ պլազայի» տարածքը վերադարձնել պետությանը։ Դատախազությունը պարզել էր, որ հողատարածքը «օգտագործման իրավունքով» 1995 թ.-ին Ալբերտ Սուքիասյանի կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշումից հետո որոշում չի կայացվել այն սեփականության իրավունքով վաճառելու մասին։ Հետևաբար սեփականաշնորհումն ապօրինի է եղել։

«Սիլ պլազայի» սեփականատեր «Գռզո պլազա» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, Հակակոռուպցիոն դատարանում իր դիրքորոշումը ներկայացնելիս, դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դատախազությունը բաց է թողել դատարան դիմելու 1 տարվա ժամկետը, քանի որ պետության ենթադրյալ խախտված իրավունքի մասին Դատախազությունն իմացել է 2022 թ.-ին։

Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը որոշել է․ «Դատարանը, առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը, հայցային վաղեմության միջնորդության քննության շրջանակներում ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ Պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, ենթակա է բավարարման, և այդ հիմքով հայցը ենթակա է մերժման․․․»։  Այս դատական ակտը կայացվել է 2025 թ․-ի հունվարի 10-ին և կարող է բողոքարկվել վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։ Վճիռը չբողոքարկվելու դեպքում այն կմտնի օրինական ուժի մեջ։

Մեկ այլ դատարանում՝ վարչականում ևս քննվել է «Սիլ պլազայի» զբաղեցրած տարածքը պետությանը վերադարձնելու՝ կրկին Դատախազության հայցը, որով կրկին «Գռզո պլազա» ՍՊԸ-ի օգտին որոշում է կայացվել, որը Դատախազության կողմից վերադաս դատարաններում բողոքարկվելուց հետո մնացել է անփոփոխ։