Նշվում է, որ «ռուս գործընկերները» փորձում են ուշադրությունը պատճառներից տեղափոխել հետևանքների վրա՝ դառնալով «հանցագործության մասնակից»։
Լրատվամիջոցը վստահորեն գրում է, որ «ռուսական լրատվական դաշտում այս ամբողջ հակաադրբեջանական խրախճանքը համակարգվում է Անվտանգության դաշնային ծառայության կողմից»՝ անվանելով Ալիևի կոշտ հայտարարությունները Ռուսաստանի հասցեին «արդար պայմաններ»։
Ալիևի խոսափողը նաև գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբին «նախապես զգուշացվել է», որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի օրը, «նրանց միակ խնդիրն էր մնալ բազայում և չլքել դրա սահմանները»։
Լրատվամիջոցը հեգնանքով հավելում է, որ զորախմբի ճնշող մեծամասնությունը հաջողությամբ հաղթահարել է այս «դժվար» խնդիրը, և «բացառություն են կազմել մի քանի սպաներ, ովքեր որոշել են լքել բազան՝ անտեսելով նախազգուշացումները և չհամակարգելով իրենց գործողությունները ադրբեջանական կողմի հետ»։
Ալիևի քարոզիչները ավելի հեռուն են գնացել և Մոսկվային մեղադրել Խոջալուի՝ այսպես կոչված ցեղասպանությանը «մասնակցելու», 1990-ականների «հայերի կողմից» պատերազմին, ինչպես նաև 2020 թվականից հետո ղարաբաղյան հակամարտությունը սառեցնելու փորձի մեջ։
Սպառնալիքներ են հնչել առ այն, որ Ադրբեջանը «ցանկության դեպքում կարող է գալ այնպիսի եզրակացությունների, որոնք շատ տհաճ կլինեն Ռուսաստանի համար»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար