Սերժ Սարգսյանը հավակնում է Հայաստանի գենսեկի պաշտոնին․ Տեսանյութ
Ճիշտն ասած՝ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի հրապարակումից հետո մի փոքր շփոթված եմ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է հեռանա՞լ։ Ցուցակում նրա անունը չկա, Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ ՀՀԿ նախագահը չի հավակնում Ազգային Ժողովի նախագահի պաշտոնին։ Բայց չէ՞ որ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը 3 տարի առաջ հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին, որը՝ նոր Սահմանադրությամբ երկրի բարձրագույն գործադիր պաշտոնն է լինելու։
Ի՞նչ է սա նշանակում։ Կա երկու տարբերակ․ կամ Սերժ Սարգսյանը որոշել է հեռանալ, կամ նա բոլորիս փորձում է հերթական անգամ խաբել։ Եվ եթե իսկապես որոշեր հեռանալ՝ անկասկած կհայտարարեր դրա մասին, ինչը զգալի կբարձրացներ ՀՀԿ-ի հաղթելու հավանականությունը, քանի որ մարդիկ նրան այլևս երկրի կառավարման ղեկին տեսնել չեն ուզում։ Հենց սրա պատճառով է, որ Սերժ Սարգսյանի անունը համամասնական ցուցակում չկա։ Բայց նման հայտարարություն նա չի արել։
Դե իսկ նրա՝ 3 տարի առաջվա հայտարարությունը․ սա միակ դեպքը չէ, որ Սերժ Սարգսյանը հրապարակային խոստում է տալիս և հետ է կանգնում իր խոսքից։ Բավական է հիշենք ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունը, Ստեփանակերտի օդանավակայանի «բացումը» և շատ այլ դեպքեր։
Չնայած, կա նաև այլ տարբերակ․ Սերժ Սարգսյանը կարող է մնալ երկրի կառավարման ղեկին՝ չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, այլ լինելով ուղղակի իշխող կուսակցության նախագահ։ Այդպես էր նաև Խորհրդային Միության ժամանակ, երբ երկիրը ղեկավարում էր ոչ թե վարչապետը, այլ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը հավակնում է Հայաստանի գենսեկի պաշտոնին՝ լիակատար իշխանություն առանց որևէ պատասխանատվության։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

















































Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան
Քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը
Սերժ Սարգսյանը Բեռլինում ողջունել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներին
Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները (Տեսանյութ)
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...