Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է հայտարարարություն, ըստ որի, 5 տարին մեկ, ելնելով իրավիճակի անհրաժեշտությունից, թարմացվում է Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը։ Նոր փաստաթղթի մեջ ներառվել են աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից ելնելով Թուրքիայի համար անհրաժեշտ քաղաքական ուղեգծերը։
Խորհրդի նիստի ավարտին հրապարակված 7 կետանոց հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված զարգացումներին, քրդական PKK–ի եւ գյուլենական շարժման դեմ պայքարին, Սիրիայի նոր իշխանությունների կողմից երկրի անվտանգության եւ ամբողջականության հետ ապահովման հարցերին, Սիրիայում քրդական PKK-ի եւ նրա թեւերի գոյության հետ կապված խնդիրներին, Գազայում զինադադարի ապահովման եւ Պաղեստինի հարցի արդարացի լուծման ուղիներին, Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Բալկաններում խնդիրների՝ առանց բախումների լուծելու Թուրքիայի դերակատարություններին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար