Հիշեցնենք, որ այս «գործով» երկրորդ դատական նիստը կայացավ այսօր։ Մեղադրյալներին ֆորմալ առումով տրամադրվում են փաստաբաններ և թարգմանիչներ, իսկ ֆորմալ առումով փաստաբաններին թույլատրվում է նույնիսկ միջնորդություններ ներկայացնել։ Փաստաբաններից ոմանք այսօր կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդություններ են ներկայացրել, որին հետևել են մեղադրող կողմի և «տուժողների» առարկությունները։
Ի դեպ, այս «գործով» տուժող է ավելի քան 531 հազար մարդ։ Սրանք «փախստականներն» են՝ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանների ադրբեջանցիները, ովքեր լքել են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից սանձազերծված հակամարտության արդյունքում։ Հիշեցնենք, որ երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանի իշխանությունները ամեն քայլափոխի խոսում են «միլիոն» փախստականների մասին։
Մեղադրող կողմին դատարանում աջակցում են վեց դատախազներ։
Մեղադրյալները 15-ն են, այդ թվում՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Արշավիրովիչ Ղուկասյանը, Արայիկ Վլադիմիրովիչ Հարությունյանը, Բակո Սահակովիչ Սահակյանը, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Ռուբենովիչ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Կլիմովիչ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Հենրիխովիչ Մնացականյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Ազատովիչ Մանուկյանը, Գարիկ Գրիգորիևիչ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Վլադիմիրովիչ Փաշայանը, Դավիթ Նելսոնովիչ Ալլահվերդյանը, Գուրգեն Գոմերովիչ Ստեփանյանը, Լևոն Ռոմիկովիչ Բալայանը, Մադաթ Առաքելովիչ Բաբայանը, Վասիլի Իվանովիչ Բեգլարյանը և Էրիկ Ռոբերտովիչ Ղազարյանը։
Լսումները ընթանում են Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար