Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ
«Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով թեժացնել իրանատյացությունը։ Իրանը երբեք նման փորձեր չի արել, և, որքան գիտեմ, չի անի»,- ասել է Պեզեշքիանն ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
2024 թվականի հուլիսին և սեպտեմբերին, Թրամփի դեմ երկու մահափորձից հետո, նրա շտաբը հայտարարել էր, որ ԱՄՆ հետախուզությունը քաղաքական գործչի թիմին զգուշացրել է Իրանի կողմից ԱՄՆ-ում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված սպառնալիքների մասին: Իրանի ԱԳՆ-ն այս հայտարարությունները կեղծ էր որակել՝ դրանք կապելով Թրամփի նախընտրական արշավի հետ։
2024 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրել էր Իրանի քաղաքացի Ֆարհադ Շաքերիին Թրամփի սպանության ծրագիր մշակելու համար։
Ըստ Վաշինգտոնի, Շաքերին մնում է ազատության մեջ և ենթադրաբար գտնվում է Իրանում։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի այն ժամանակվա տնօրեն Քրիստոֆեր Ռեյը պնդում էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) արդեն պայմանավորվել է հանցագործների հետ ԱՄՆ-ում քաղաքական սպանություններ կազմակերպելու վերաբերյալ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար