Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Հեյդար Ալիևի գերեզմանին դրված ծաղկեպսակը երեք անուն էր կրում՝ Յան ՄըքՆիքոլ (Լեյբորիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար), Դարեն Մոթ (Պահպանողական կուսակցության նախկին գործադիր տնօրեն) և Թահիր Գեզել (հայտնի տեղացի գործարար, որը վճարել է ազնվականների ուղևորության ծախսերը):
Լորդեր ՄըքՆիքոլը և Մոթը The Guardian-ի և Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական ծրագրի (OCCRP) համատեղ հետաքննության արդյունքում մերկացվել են. նրանք անվճար ուղևորություններ են կատարել Ադրբեջան՝ աջակցություն ցույց տալով նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը:
Ալիևն իշխանության ղեկին է 2003 թվականից՝ ստանձնելով այն հորից, որը երկիրը ղեկավարում էր խորհրդային իշխանության օրոք և առաջին անգամ ընտրվել էր 1993 թվականին։
Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են, որ Մեծ Բրիտանիայի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամների ուղևորության հաստատումը սպառնում է օրինականացնել ավտորիտար պետությունը: Ադրբեջանի ղեկավարներին մեղադրում են էթնիկ զտումների, քաղաքական ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, լրագրողների ու ակտիվիստների բանտարկության ու հալածանքների մեջ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար