«Բայդենի վարչակազմը այդ թվում նաեւ ինչո՞վ կմնա պատմության մեջ։ Շատ բանով, բայց այդ թվում պարտադրմամբ։ «Մենք ցանկանում ենք օգնել ձեզ, իսկ մենք ասում ենք՝ «շնորհակալություն, պետք չէ», «Չէ, բայց մենք ցանկանում ենք»։ Ահա այսպիսի կառույց ունեն նրանք՝ USAID (Միջազգային զարգացման ամերիկյան գործակալություն- խմբ.), որը ցանկանում է օգնել։ Բայց չգիտես ինչու օգնել ոչ այնտեղ, որտեղ մեզ պետք է»,- ասել է նա։
Ինչպես կարծում է Ալիեւը, USAID-ը կարող է առհասարակ հեռանալ քաղաքականությունից։ Օրինակ, այն կարող է արգելել ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը։ Ալիեւը նշել է, որ Ռուսաստանի որոշումը՝ արգելել կազմակերպության գործունեությունն իր տարածքում, ճիշտ էր։
«Ադրբեջանական մեդիան չի կարող ֆինանսավորվել արտասահմանյան աղբյուրից անգամ 1 տոկոսով։ Չի կարող։ Դե, իսկ ինչո՞ւ։ Մենք չենք ֆինանսավորում ԱՄՆ մեդիան։ Իսկ ինչո՞ւ նրանք պետք է ֆինանսավորեն մեր մեդիան»,- նշել է նախագահը։
Հոկտեմբերի սկզբին ադրբեջանցի պատգամավորները դիմել են հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով վերջ դնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությանը հանրապետությունում, ինչպես նաեւ վերանայել Բաքվի եւ Վաշինգտոնի համագործակցությունը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար