Մադրիդի «Ռեալ»-ը դարձավ Միջմայրցամաքային գավաթի հաղթող
Ավարտվել է 2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» Կատարում մրցել է մեքսիկական «Պաչուկայի» հետ և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
38-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել և բացել է հաշիվը։
53-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն՝ Մբապեի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ։
84-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել Վինիսիուսը։
Մրցաշարի 1/4 եզրափակչում մեքսիկական ակումբը 3։0 հաշվով հաղթել էր բրազիլական «Բոտաֆոգոյին», իսկ կիսաեզրափակչում ուժեղ էր գտնվել եգիպտական «Ալ-Ահլիից» (0:0, 6:5՝ 11 մետրանոցներ): «Ռեալը» մրցաշարում իր ճանապարհորդությունը սկսել էր անմիջապես եզրափակչից:
Միջմայրցամաքային գավաթը ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշար է վեց կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ակումբային մրցաշարերի հաղթողների և ընդունող երկրի չեմպիոնի միջև։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները