«Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը «Հիմնական խոչընդոտները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին» միջոցառմանը, տեղեկացրել է АPА-ն:
Նրա խոսքով՝ կա երկու խոչընդոտ, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է։ Նա ավելացրել է, որ Հայաստանի Սահմանադրությունում հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մասն է» կետը։
«Այն բանից հետո, երբ 2020թ. Ադրբեջանն ազատագրեց իր տարածքներն օկուպացիայից, 2021թ. առաջին անգամ Հայաստանին խաղաղության առաջարկ արեց։ Երկիրը, որը հաղթել է պատերազմում, երբեք հակադիր կողմին խաղաղության առաջարկ չի անի, բայց մենք դա արեցինք։ Մենք պատրաստեցինք բազային սկզբունքներ խաղաղության մասին։ 2020-2022թթ. մենք չգիտեինք ինչ է ուզում Հայաստանը։ Դրանից հետո մենք համակողմանի քննարկումներ իրականացրինք։ Դրանք անցան ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ղազախստանում։ Այդ քննարկումների ընթացքում մենք փորձեցինք մշակել խաղաղության համաձայնագիր։ Կան երկու հիմնական խոչընդոտներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է։ Այդ խոչընդոտը նաեւ արտացոլված է Հայաստանի Անկախության ակտում։ Այնտեղ հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մասն է» կետը»,- մեջբերել է պարբերականը փոխնախարարին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար