Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երեկ Սաակաշվիլիի, Գվարամիայի, Խազարաձեի և Գախարիայի կուսակցությունները համատեղ հայտարարությամբ գործնականում ընդունել են, որ իրենք կանգնած են Վրաստանում սահմանադրական կարգի վրա հարձակման հետևում։
«Երեկ երեկոյան չորս կուսակցություններ ընդունեցին, որ իրենք են կանգնած սահմանադրական կարգի վրա հարձակման հետևում։ Երեկ չորս կուսակցությունների՝ Սաակաշվիլիի, Գվարամիայի, Խազարաձեի և Գախարիայի համատեղ հայտարարություն է տարածվել, որոնք գործնականում խոստովանել են, որ իրենք են կանգնած Վրաստանում սահմանադրական կարգի վրա իրականացվող հարձակման հետևում։ Արտաքին ֆինանսավորմամբ Վրաստանում «ազգային մայդան» կազմակերպելու երրորդ փորձը ևս ձախողվեց։
Առաջին փորձը 2022 թվականի հունիսին էր, երբ մեզ չներկայացրին թեկնածուի կարգավիճակը, և այդ հարցը արմատական ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն օգտագործեցին իբրևես երկրում «ազգային մայդան» կազմակերպելու պատրվակ, թեև այս ծրագիրը ձախողվեց։
Ավելի ուշ եղավ հերթական փորձը՝ «Թափանցիկության օրենքի» առնչությամբ, «ազգային մայդան» կազմակերպելու այդ փորձը ևս ձախողվեց, իսկ հիմա երրորդ փորձը, սկզբունքորեն կարելի է ասել, որ չորրորդն էր, օրենքին առնչվող երկու փորձ եղավ: «Ազգային մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը «Վրաստանում նույնպես ձախողվեց»,- հայտարարել է Կոբախիձեն։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար