Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք այսօր որոշում ենք կայացրել այլեւս օրակարգ չդնել բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից»,- ասել է Կոբախիձեն:
Նա նշել է, որ Վրաստանը պետք է եվրոպացի բյուրոկրատներին ցույց տա, որ իր հետ պետք է խոսել ոչ թե շանտաժով ու վիրավորանքներով, այլ արժանապատվորեն: Նրա խոսքով ՝ ԵՄ-ն հեղինակության վնաս է հասցրել Վրաստանին ՝ օգտագործելով բանակցությունների բացման թեման ՝ որպես մանիպուլյացիոն գործիք: Ուստի իշխող կուսակցության ընդունած որոշումը թույլ կտա խուսափել այդ վնասից։
Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ վրացիները հպարտ ազգ են և հարուստ են պատմությամբ, ուստի Վրաստանի համար կտրականապես անընդունելի է ԵՄ-ին ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար