Վրաստանում նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուրախ եմ հայտարարել, որ կուսակցության քաղխորհրդի որոշման համաձայն՝ առաջադրում եմ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Վրաստանի նախագահի պաշտոնում», - կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Նա նշել է, որ դեռևս իր քաղաքական կարիերայի մեկնարկից առաջ Կավելաշվիլին «անզիջում արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը երկրի համար կարևոր բոլոր հարցերի վերաբերյալ»։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին, երբ նա եղել է խորհրդարանի անդամ, նախագահի թեկնածուն «հսկայական ներդրում է ունեցել երկրի շահերի պաշտպանության և ինքնիշխանության ամրապնդման գործում»։
Իվանիշվիլին նաև վստահություն է հայտնել, որ Կավելաշվիլին «ժամանակավորապես խլված պատիվը կվերադարձնի նախագահության ինստիտուտին»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար