Հունաստանը զբաղեցնում է առաջին տեղը, եկել է լոբբիի 24 ներկայացուցիչ, նրան հաջորդում է Իտալիան՝ 22 մարդ։ «Եվ ես ցանկանում եմ նշել, որ թե՛ Հունաստանը, թե՛ Իտալիան երկրներ են, որոնք ադրբեջանական գազ են գնում բոլորից շատ։ Զարմանալի չէ, որ հանածո վառելիքի նրանց լոբբիստներն էլ ավելի շատ են»,- նշել է «Corportate Europe»-ից Մարչելա Վիան։
Երրորդ եւ չորրորդ տեղերում են Շվեդիան եւ Բելգիան։ Նրանց պատվիրակություններում 17 եւ 13 լոբբիստներն են համապատասխանաբար։ Եվրահանձնաժողովն այս անգամ օրինակ է ցույց տվել. նրա կողմից Բաքու չի եկել ոչ մի լոբբիստ՝ ի տարբերություն Դուբայի СОР28-ի։
«Այս տարի Եվրահանձնաժողովի պատվիրակությունում չկան լոբբիստներ հանածո վառելիքի ոլորտից, եւ դա տեղի է ունենում քաղաքացիական հասարակության աճող ճնշման պատճառով։ Մենք հանդիպել ենք ԵՄ կլիմայի գծով հանձնակատար Վոպկե Խուկստրայի հետ... եւ նրա վրա էլ ավելի մեծ ճնշում է գործադրվել, որպեսզի ԵՄ-ը չներգրավի նավթագազային լոբբիստներին»,- ավելացրել է Մարչելա Վիան։
Ակնհայտ է շահերի բախումը, նշել են ՀԿ-ները։ Ուրբաթ օրվանից Բաքվում են նավթագազային արդյունաբերության բոլոր հսկաների ղեկավարներն առանց բացառության՝ TotalEnergies-ի, ВР-ի, ExxonMobil-ի, Shell-ի, Chevron-ի, Eni-ի, ռուսական Gazprom-ի։
Եվ անգամ Saudi Aramco ընկերությունն է այստեղ՝ մոլորակի ամենամեծ աղտոտողը, որի գլխավոր տնօրենը «ֆանտազիա» է անվանել հրաժարումը հանածո վառելիքից։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին