Սա չեմ համարում իմ հաղթանակը որեւէ մեկի նկատմամբ կամ որեւէ մեկի պարտությունը. Վիգեն Սարգսյան
Օրենքները հետագա աշխատանքի կարեւոր հիմք են: Անելիքները շատ են՝ բոլորիս համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովի կողմից ընդունված պաշտպանության ոլորտի երկու աղմկահարույց օրենքներին։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ուրախ եմ, որ «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով խորհրդարանական չորս խմբակցություններից երեքի աջակցությունը: Դրանք առանցքային օրենքներ են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում խորքային եւ արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար:
Ինչպես օրինագծերի մշակման փուլում, Պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից եւ Հանրային խորհրդից մինչեւ ուսանողական պաշտոնական եւ ոչ պաշտոնական միավորումներ:
Այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տասնյակ կառույցների եւ հարյուրավոր անհատների սկզբունքային եւ հետեւողական աշխատանք կառավարությունում, պաշտպանության համակարգում, ակադեմիական հաստատություններում եւ քաղաքացիական հասարակությունում:
Ի վերջո, պաշտպանության գլխավոր գրավականը մեր համախմբվածությունն է, իսկ նպատակը` մեր ողջ հասարակության բարեկեցությունն ու առաջընթացը:
Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որեւէ մեկի նկատմամբ կամ որեւէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ եւ մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձեւերը գտնել:
Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձեւավորել իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր եւ գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը:
Ցանկացած պարագայում, մեծամասնության պարտավորությունն է ապահովել օրենքի ներդրման եւ իրագործման փուլում բոլոր քաղաքացիների՝ անկախ այդ քաղաքականության նկատմամբ նրանց վերաբերմունքից, հավասարությունն ու հետագա ներգրավվածությունը քաղաքականության արդյունավետ կիրառման խնդիրներում:
Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ մեր անվտանգության եւ պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը եւ թե՛, որն իմ եւ պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարեւոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...